ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Ջալալ Հարությունյանի մեղադրանքը (մամուլի հաղորդագրությունը) կարդալուց ևս մեկ անգամ հասկանում ես, թե ինչ տոտալ բարդակ էր տիրում ԶՈւ հրամանատարությունում։
Եվ պետք չի զարմանալ, որ ամենահասարակ, դասագրքային քայլերը, գրված պարզագույն կարգերը խախտվում էին (էլ բացառիկ ռազմական մտքի մասին խոսք էլ չկա)` դա տարիներ շարունակ կրթության բացակայության, բանակում կոռուպցիայի և սպաների` ԽԾԲ-ով առաջադիմության արդյունք է։
Բայց մի բան ասեմ. Ջալալ Հարությունյանը և մյուս գեներալները, գնդապետերը մեղավոր չեն։ Մենք բոլորս ենք մեղավոր, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ չենք խոսել բանակի խնդիրներից, հանդուրժել ենք ամեն ինչ քանդող կոռուպցիայի վերելքը։
Իսկ կոռումպացված համակարգը չի կարող արդյունավետ լինել։ Անգամ, եթե դրանում նշանակում ես մի կամ մի քանի ազնիվ կադրեր, միևնույնն է, համակարգը էֆեկտիվ չէ և այդ ազնիվ կադրերը չեն կարողանում դրսևորվել։
Թերևս, դրա ամենալավ ապացույցը ռուսական բանակն է, որը կոռուպցիայի պատճառով այնքան անարդյունավետ էր դարձել, որ իրեն քանակով ու սպառազինությամբ շեշտակի զիջող ուկրաինական բանակին չկարողացավ հաղթի»։