Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ


Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ
Նոյեմբեր 17 13:56 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության դիմածներն են Շիրակի մարզի բնակիչեր՝ 26-ամյա Գևորգ Ս․-ն՝ «գլխի և աջ ազդրի շրջանների բաց վնասվածք» ախտորոշմամբ, 29-ամյա Սամսոն Ս․-ն՝ «ձախ այտոսկրի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ և 25-ամյա Գրիգոր Ս․-ն՝ «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ ժամը 16։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում Հոռոմ գյուղի «Ղապլվա փոսեր» կոչվող դաշտավայրում վիճաբանության ընթացքում Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Վազգեն Զ․-ն և 20-ամյա Արման Զ․-ն հարվածներ են հասցրել համագյուղացիներ Սամսոն Ս․-ի, Գևորգ Ս․-ի և Գրիգոր Ս․-ի մարմնի տարբեր մասերին, բացի այդ, Արման Զ․-ի ձեռքին եղած կտրող-ծակող առարկան պատահմամբ դիպել է Գրիգոր Ս․-ին, ում մոտ ախտորոշվել է «աջ նստային շրջանի կտրած-ծակած վերք, արնահոսություն, գլխի ձախ քունք-գագաթային շրջանի պատռված վերք»:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 17։00-ի սահմաններում վիճաբանությունից հետո Գևորգ Ս․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել:

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արման Զ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին