ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից


ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից
Նոյեմբեր 17 14:36 2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց գործունեության լիցենզիայից։

 

Որոշումն ընդունվեց հանձնաժողովի հերթական նիստում՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված մի շարք խախտումներ և ընկերության կողմից նախկինում ներկայացված պահանջների չկատարումը։

 

Ըստ ՀԾԿՀ-ի՝ որոշումը նպատակ ունի ապահովելու էներգետիկ համակարգի կայուն ու անվտանգ գործունեությունը։