Անթալիայում գողականների հավաք է տեղի ունեցել. Հայազգի օրենքով գող Արման Կալուժսկին «թագազրկվել է»


Անթալիայում գողականների հավաք է տեղի ունեցել. Հայազգի օրենքով գող Արման Կալուժսկին «թագազրկվել է»
Մայիս 29 14:58 2022

Ռուսական Տելեգրամ ալիքներից մեկի աղբյուրը պատմել է, որ Անթալիայում հավաք է տեղի ունեցել, որի ընթացքում դադարեցվել են Արման Ջանինյանի (Արման Կալուժսկի) «գողական» լիազորությունները: Առաջին անգամ Արմանի կարգավիճակը դադարեցվել էր վաղուց, սակայն 2019 թվականին Նադիր Սալիֆովը (Լոթու Գուլի) հանձնարարել էր Շաքրոյին եւ Բադրի Կոգուաշվիլիի (Բադրի Քութայիսցի) կլանին վերականգնել Արմանանին: Ասվել է՝ արվել է։ 

Կազմակերպվել է հավաք, որտեղ նախագահել է Օթարի Տոչիան (Բատյան) և Ջանինյանին վերադարձրել են «ուսադիրները»։ Հիմա Գուլին չկա, եւ Բադրին որոշել է պատասխան հարված հասցնել, ընդ որում՝ նույն Բատյա-ի ձեռքերով: Ձեւակերպել են ամեն ինչ հենց այդպես։ Տոչիան միայն օրերս է իմացել, որ իրեն մոլորության մեջ են գցել 2019 թվականին, այն ժամանակ նա չէր տիրապետում՝ կալանավայրերում Արմանի պահվածքի մասին տեղեկատվությանը, եւ Բատյան որոշել է անձամբ անհարմար հարցեր տալ Կալուժսկիին։

 

Դրա համար նա հրավիրված էր հավաքի, բայց չէր ներկայացել։ Այն ժամանակ Արմանի բացակայությամբ նույն Բատյա-ի նախագահությամբ անցկացված հավաքի ժամանակ որոշվել էր, որ Կալուժսկին այլեւս չի կարող իրեն գող անվանել։