ԵԽԽՎ զեկույցը ցույց է տալիս, որ հունիսի 7-ի ընտրությունները բազմակի խախտումներով են տեղի ունեցել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ զեկույցում հստակ ամրագրված է ընտրովի արդարադատությունը։
«Արձանագրվել են վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը»,- մանրամասնեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն ընդդիմության փութաջան աշխատանքի արդյունք է։
«Այո՛, արդյունք է տալիս եվրոպական այսպիսի բարձր կառույցներով, մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է այս դրոշակը բարձր պահելու», ասաց Մելոյանը










