Ո՞վքեր են նախկինները․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում մասնակցել հարցմանը


Ո՞վքեր են նախկինները․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում մասնակցել հարցմանը
Սեպտեմբեր 25 21:18 2026

 Հարցում․Ո՞վքեր են նախկինները:  ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան, ԵՊՀ դասախոս Արփինե  Հովհաննիսյանը կոչ է անում մասնակցել այս հարցի քննարկմանը՝ «Տելեգրամ»-ի ալիքում։

Տեսանյութում նա նաև մանրամասնեց․

«2018 թ․-ից հետո Հայաստանի հանրային քաղաքական կյանքում իր ուրույն տեղ ունի և ամենաշատ օգտագործվող տերմիններից, եզրերից է« նախկինը»։ Այն օգտագործվում է հիմնականում նեգատիվ իմաստով։Օգտագործվում է առավելապես որպես պիտակ։ Կա՞ օբյեկտիվ պատճառ այդ պիտակի, թե՞ պարզապես ասելիքի բացակայությունն է հանգեցնում «նախկին» պիտակավորմանը, ըստ էության, կարևոր չէ։ Այն օգտագործվում է ինչպես իշխանության կողմից, այնպես էլ հաճախ որպես թակարդ՝ ընդդիմության համար, որոնք փորձում են այս կամ այն կերպ դիստանցավորվել կամ վերացարկվել այդ տերմինից կամ այն կրողներից։

Բայց անգամ ինձ համար, ով նախկինում զբաղեցրել է պաշտոն, մինչև այս պահը անհասկանալի է՝ ի՞նչ նկատի պետք է ունենալ այս եզրը գործածելիս։ Դա ժամանակագրական հասկացությո՞ւն է, քաղաքական պատկանելությո՞ւն, թե՞ այդուհանդերձ արժեքային ու վարքագծային բնութագիր»։

Տեսանյութը՝ քիչ անց։