«Ներում են զղջողին։ Հանրային ճնշման ներքո կեսբերան «ներողություն» գրողին չեն ներում»,- շեշտել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին երգիչ Թաթայի համերգը ցուցադրած Հանրային հեռուստաընկերության սոցցանցի էջում հրապարակված տեքստին, որը որպես ներողություն էր ներկայացվել։
«Ներում են զղջողին։ Հանրային ճնշման ներքո կեսբերան «ներողություն» գրողին չեն ներում։
Դուք, Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք։ Ոնց կայիք՝ էդպես էլ մնացել եք»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում վերը նված տեքստը հրապարակվել էր միայն երգիչ Թաթայի՝ հրապարակավ խնդրած ներողությունից հետո։ Թաթա Սիմոնյանը նշել էր, որ համերգը պատերազմի տարելիցի օրը ցուցադրել են՝ առանց իր հետ համաձայնեցնելու
«Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ»,-գրել էր նա։
Դրանից որոշ ժամանակ անց էլ Հանրայինի էջում հայտնվել էր տեքստը, որում նշված է․ «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր»։










