Հայկական արտադրության ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը պահպանում է։ Այդ մասին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ն է հայտարարել։
«Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը, քանի որ հաստատում, որ խախտումները վերացվել են, չի ստացվել»,- մասնավորապես, նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։










