ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ
Մայիս 12 12:07 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։