Ո՞րն է այն ժամկետը, որը ֆիքսել եք, սահմանել եք ձեզ համար՝ գերիների վերադարձի գործընթացի հետ կապված, որից հետո դուք կհամարեք, որ տապալել եք գերիների վերադարձի գործընթացը և հրաժարական կտաք։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգմավոր Սյուզաննա Ավետիսյանը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ժամկետը, որ ինձ համար սահմանել եմ, րոպե առաջն է գերիների և անազատության մեջ գտնվողների վերադարձի մասով։Ինչ վերաբերում է հրաժարականին, հիշեցնեմ՝ ես 2018 թ․-ից ի վեր առնվազն 2 անգամ հրաժարական եմ տվել»։
Ավետիսյանն արձագանքեց՝ կրկնելով հարցը․ «Ո՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, դուք հրաժարական կտաք»։
«Այսօր դուք ասում եք, որ Հայաստանի մեր 19 հայրենակիցների համար խաղաղությունը չկա, բայց ես ասում եմ, որ միլիոնավորների համար խաղաղությունը կա»,- պատասխանեց Փաշինյանը։










