Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի․ Նիկոլ Փաշինյան


Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի․ Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 16 21:03 2026

Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի, իրավական հիմքն էլ Ալմա-Աթայի հռչակագիրն է, Խորհրդային միության վերջին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզներն են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ ԱԺ-ում Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և, հիմնվելով նախկին խորհրդային միության համապատասխան հայկական ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ տարածքների վրա, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Խորհրդային Հայաստանը ունեցել է 29,743 քառակուսի կիլոմետր տարածք և ՀՀ-ն էլ ունի 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ Քյարքի բնակավայրը չի մտել, չի մտնում։