Մեզ փաստացիորեն առաջարկում են ամոթի վարագույրը իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել. իրանագետ


Մեզ փաստացիորեն առաջարկում են ամոթի վարագույրը իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել. իրանագետ
Փետրվար 18 00:42 2022

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

 

«Երբ խոսվում է Հայաստանի  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին ամեն ինչ հստակ է՝ հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը։ Այիսինքն Հայաստանը միմյանց է կապում այս երկու երկրների նավահանգիստները և ցամաքային ուղիները։

 

 

 

Երբ խոսվում է Արևելք-Արեմուտք ավտոմայրուղու մասին (ի դեպ, հստակ չէ՝ Սյունիքի մարզի հարավո՞վ,  հյուսիսո՞վ, թե՞ երկուսով միասին), կրկին ամեն ինչ պարզ է՝ արևելքում Ադրբեջանն է, արևմուտքում՝ Թուրքիան։  Ուստի այստեղ արդեն Հայաստանն իրար է միացնում Բաքուն և Ստամբուլը։

 

 

Մեր երկիրը դառնում է կապող օղակ երկու քաղաքների միջև, որոնցից մեկում մեզ ցեղասպանած երիտթուրքերի անուններով փողոցներ են, իսկ մյուսում՝ խայտառակ «ռազմավարի պուրակ» կոչեցյալը։

 

Մեզ փաստացիորեն առաջարկում են, պատկերավոր ասած, ամոթի  վարագույրը իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել՝ դառնալով թուրանական պատրանքի համար մայրուղի»։