«Հյուսիս-Հարավ, արևելք-արևմուտք ճանապարհներ կառուցելուց առաջ միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտեք»․ Ո․ Սարգսյան


«Հյուսիս-Հարավ, արևելք-արևմուտք ճանապարհներ կառուցելուց առաջ միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտեք»․ Ո․ Սարգսյան
Փետրվար 17 17:24 2022

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․«Հայաստան Վրաստան միջպետական, Մ6 ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ 51,74 կմ երկարությամբ ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ հատվածի նորոգումը սկսվել է 2018թ․-ի աշնանը և պետք է ավարտվեր 2020 թվականին, սակայն այն կիսատ է, և հայտնի չէ, թե ճանապարհի հիմնանորոգումը երբ կավարտվի։ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը կառուցապատվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարության (10․14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ, գլխավոր կապալառու կազմակերպությունը «Հորիզոն-95» ընկերությունն էԼ Քոբայր-Սանահին 4,5 կմ հատվածը խճապատ է, այդ հատվածով երթևեկող մեքենաների անվադողերը արագ մաշվում են, փոշու ամպեր են բարձրանում, որոնք ծածկում են ամենայն բուսականություն։ Միջպետական ավտոճանապարհի նորոգման ձգձգումը տարբեր պատճառներով է՝ նախագծում փոփոխություններ, կապառալուի և ենթակապալառուի միջև անհամաձայնություն, ճանապարհաշինական բրիգադների փոփոխություն և այլն։ 2021թ․ օգոստոսի 9-ին «Հորիզոն -95» ՍՊԸ բանվորները բողոքելով՝ Քոբայրի մոտ փակել էին Մ6, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, բանվորները դժգոհում էին, որ ընկերությունը փոշիացրել է ճանապարհի կառուցապատաման համար հատկացված գումարները։ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհներ սարքելուց առաջ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կառուցապատումն ավարտեք»։

 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան