«Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում է ավելի քան 10,000 մարդ». Մեսրոպ Առաքելյան


«Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում է ավելի քան 10,000 մարդ». Մեսրոպ Առաքելյան
Փետրվար 14 19:27 2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում են ավելի քան 10,000 մարդ։ 
Դրանց քանակը գնալով շատանալու է։ 20-30 տարի անց Երևանի բնակֆոնդի մեծ մասը կլինի 100 տարեկան։ Բնակֆոնդի թարմացման ռազմավարություն, բնական է, չկա, և բնակարանաշինությունը կրում է բացառապես բիզնես բնույթ։
Քաղաքի դիմակայունությունը պետք է դառնա մեր գլխավոր խնդիրներից՝ հաջորդ սերունդներին թողնելու ապրելու քաղաք։ Այդ ուղղությամբ առաջիկայում կներկայացնենք Երևան քաղաքի դիմակայունության մաստեր-պլանի առաջարկ քննարկման համար»։