ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Դեռ ԱԺ-ում եղածս ժամանակ մտմտում էի մի օրենքի նախագիծ, որն անգամ չհասցրեցի բարձրաձայնել՝ պայմանավորված դեպքերի զարգացմամբ, բայց միևնույն է ինձ հանգիստ չի տալիս։
Ի՞նչ անել...
Հորդորենք և ակնկալենք, որ որևէ մեկը կնախաձեռնի։
«Տոների և հիշատակների ասին օրենքում» ավելացնել մեկ օր, որը կլինի «Բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքների օր»։
Այո՛, այո՛, առանձին, առանձնացված մեկ շաբաթ օր և դա ամենևին խտրականություն չէ։
Այս օրը ես տեսնում եմ մայիս ամսին, քանի որ այս ամիսը հայոց պատմության մեջ միշտ առանձնացել է որպես հաղթանակների ամիս։
Պատկերացրեք մի պահ, երբ Հանրապետության Հրապարակում, Երևանի վարչական շրջաններում, մարզերի տարբեր գյուղերում ու քաղաքներում մարդիկ ապրում են էդ ընտանիքներով, իրենց հոգսը գեթ մեկ օր կիսելով, իրենց խնամելով ու իրենց շնորհակալ լինելով։
Պատկերացրեցի՞ք։
Ես էլ. անհամբեր սպասում եմ էդ օրվան.
գուցե հիմա շատերը գան ու փիլիսոփայեն, բայց սա կլինի հրաշալի նախաձեռնություն ու լավ կլինի միանաք, առաջարկենք, կատարեն»: