ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ուկրաինական ուղղությամբ լարվածությունը հասել է շատ վտանգավոր զարգացումների շեմին
Ուղիղ ռազմական բախումը կարծես թե անխուսափելի է, եթե իհարկ է հակամարտող կողմերը վերջին պահին «զադնի» չտան։
Սակայն ռուսները և ամերիկացիները ցուցադրում են համառություն և հետնահաջի չեն պատրաստվում գնալ։
Պարզ է, որ Ուկրաինան այս պարագայում ընդամենը մարտադաշտ է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման ընթացքում։
Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ եթե այնուամենայնիվ Ռուսաստան/Արևմուտք բախումը տեղի ունենա, ապա իրավիճակը կտրուկ սրվելու է ԱՆՊԱՅՄԱՆ նաև մեր մոտ։
Այսինքն Թուրքիան և Ադրբեջանը միանշանակ կգնան իրավիճակի կտրուկ սրացման նաև արցախահայաստանյան ուղղությամբ։
Ինչո՞ւ։
Շատ պարզ պատասխան։
1-Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և բազմիցս հայտարարել է, որ հարկ եղած դեպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ սատարելու է հավաքական արևմուտքի հակառուսական քայլերին։
2-Ռուսուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք֊ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ, քանզի ըստ իրենց հաշվարկների մինչև ռուսները և ամերիկա֊եվրոպացիները զբաղված կլինեն ուկրաինական ուղղությամբ, սրանք «մուղամով» փորձ կանեն հարվածել հայ-արցախյան ուղղությամբ։
Այստեղից մի պարզունակ եզրակացություն, եթե փաշինյանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ (մնացած հատկություններից իրենք իսպառ զրկված են, դա արդեն պարզ է), ապա պետք է դադար տան բոլոր հակահայական և ապազգային «զիլիբիլիներին» թուրքերի և ադրբեջանցիների հետ և ՇՏԱՊ պատրաստվեն ամենավատ տարածաշրջանային սցենարների»: