Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1332, մահվան՝ 6 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1332, մահվան՝ 6 նոր դեպք
Հունվար 25 11:28 2022

Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1332 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353 731-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8032 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Հունվարի 25-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9692-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 154 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 549, փաստացի բուժվողներինը՝ 9625: Մեկ օրում արվել է 5713 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 685 238 թեստավորում:



loading...