Իմ երկու որդիները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով


Իմ երկու որդիները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով
Դեկտեմբեր 2 15:01 2021

Արցախյան վերջին պատերազմում իմ երկու որդիները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով,- ասում է Մարգարիտա Աղասյանը:- Ավագ որդիս՝ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աղասյանը, հասցրեց իմանալ, որ ինքը «Արցախի հերոսի» կոչման է արժանացել: Ռազմադաշտում իմացավ: Նա զոհվեց հաջորդ օրը: Կրտսեր որդիս՝ շարքային զինվոր Արսեն Աղասյանը, հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Երկու որդիները… այս երկու բառերը ռիթմիկ հնչում են գլխիս, ականջներիս մեջ: Լուսանկարում, որ չգիտես ինչու ամուր բռնել եմ երկու ձեռքով, Արթուրն ու Արսենը միասին են, երկուսն էլ՝ զինվորական համազգեստով: Բնազդաբար, ձեռքերս ցավեցնելու աստիճան սեղմում եմ լուսանկարն ափերիս մեջ՝ ասես ինչ-որ բան պաշտպանելու, ինչ-որ մեկին պահել-չկորցնելու համար…

 

Տիկին Մարգարիտան պատմում է, իսկ իմ գլխում տարտամ արթնացել է մի միտք ու գնալով ահագնանում է: Ես ֆիզիկական ծանրություն եմ զգում ուսերիս: Թվում է՝ հենց հիմա պարտավոր եմ ինչ-որ բան անել, որը կարդարացնի ապրելու իրավունքս: Երկու եղբայրների լուսանկարը դեռ ձեռքերիս մեջ է, չգիտես ինչու՝ չեմ կարողանում դնել սեղանին:

-Հիմա ես ի՞նչ անեմ,- հարցնում եմ մորը: Զարմացած չէ, նայում է տխուր…:

 

-Ես ի՞նչ կարող եմ անել նրանց համար,- կրկնում եմ,- Ձեզ համար….

Ու սպասում եմ պատասխանի, ասես՝ այդ պատասխանից է կախված մնացած կյանքս: Ասես՝ հենց հիմա ինչ-որ հանձնարարություն պիտի ստանամ ու թեթևացնեմ հոգուս բեռը, որից անգամ ուսերս են կքել;

Ամբողջությմաբ կարդացեք այստեղ