1000 անգամ հա. Աննա Մաքսիմը նշանվել է


1000 անգամ հա. Աննա Մաքսիմը նշանվել է
Մարտ 30 15:05 2026

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանը, որ հանրությանն առավել հայտնի դարձավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմով, նշանվել է։ Այդ մասին նա տեղեկացրել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ ցուցադրելով մատանին։ Թե ով է ընտրյալը, դերասանուհին չի բացահայտել։

«1000 անգամ հա», հրապարակված լուսանկարներին ու տեսանյութին կից գրել է նա։

Ի դեպ, նա այժմ գտնվում է ԱՄՆ-ում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին սիրավեպ է ունեցել հայտնի դերասան Միքայել Պողոսյանի հետ։