112 մլն դրամով տուն Կոտայքում, BMW՝ մոտ 40 հազար եվրոյով, հազարավոր դոլարներ ու տասնյակ միլիոնների շրջանառություն․ ինչ ունեցվածք ունեն Արարատ Միրզոյանն ու կինը


112 մլն դրամով տուն Կոտայքում, BMW՝ մոտ 40 հազար եվրոյով, հազարավոր դոլարներ ու տասնյակ միլիոնների շրջանառություն․ ինչ ունեցվածք ունեն Արարատ Միրզոյանն ու կինը
Մարտ 30 14:00 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված և ամփոփված են, և քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 853 ձայնով։

Այս ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է Արարատ Միրզոյանի վերջին տարիների հայտարարագրերը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ։
 

Նշենք, որ Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 19-ից։

 

2024 թվական

 

ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Միրզոյանը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում ունի անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, որը ձեռք է բերել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին։ Բացի այդ, նա Երևանում ունի բնակարան, որը ձեռք է բերել 2018 թվականին։

 

 

 

 

Բանկային հաշիվներում առկա է եղել 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ՝ 37 հազար դոլար և 2 մլն 750 հազար դրամ։

 

 

 

 

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազար դրամը՝ աշխատավարձ ՀՀ ԱԳՆ-ից, իսկ 3 մլն 18 հազար դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

 

 

 

ArmLur.am-ը նաև պարզեց, որ տարվա ընթացքում Միրզոյանը զգալի ծախսեր է իրականացրել․ միայն անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 16 մլն 800 հազար դրամ։ Բացի այդ, հանգստի, ուսման և վարկերի մարման վրա ծախսերը ևս միլիոնավոր դրամներ են կազմել։

 

Նրա հիպոթեքային պարտավորությունները տարեվերջին կազմել են 26 մլն 643 հազար դրամ։