Քարվաճառում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ էքսկավատորը հայտնվել է ժայռաբեկորների տակ. ադրբեջանցի մեքենավարը տեղում մահացել է


Քարվաճառում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ էքսկավատորը հայտնվել է ժայռաբեկորների տակ. ադրբեջանցի մեքենավարը տեղում մահացել է
Հոկտեմբեր 19 17:28 2021

Tert.am-ը գրում է.

Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ժայռաբեկորներ են թափվել էսքակավատորի վրա:

Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Քարվաճառի շրջանի Ծար (Զար) գյուղում ճանապարհի կառուցման ժամանակ: North West Construction ընկերության էկքսկավատորը հայտնվել է ժայռից պոկված բեկորների տակ: