ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ներկայացրեց, թե քաղաքացիներն ինչ են ասում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի մասին։ Նա առանձնացրեց կոնկրետ մեկի ասածը, ով խնդրել է փոխանցել Հովակիմյանին. «Միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասաց՝ իրեն կփոխանցես, որ իր ճակատին դաջված է ընտրակեղծարար։ Մնացածն ավելի վատ բաներ էին ասել»։
Մանուկյանն առաջարկեց գնալ, այդ մարդկանց հետ հանդիպել անձամբ. «Եթե ասում եմ, հիմնավոր է։ Իսկ եթե դուք թաքնվում եք վարագույրի հետևում ու ինչ ուզում ասում եք, ես նման կերպ չեմ վարվում»։
Հովակիմյանն ասաց, որ բարձրասիճան պաշտոնյա դառնալուց հետո երբեք չի դադարել մարդկանց հետ շփվելուց. «Ես երբեք մարդամեջ դուրս գալուց չեմ խուսափել»։
Մանրամասն՝ տեսանյութում։










