Այսօր կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո կրկնակի վրաերթ է տեղի ունեցել՝ «Լադա» մակնիշի ավտոմեքենայով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, վրաերթի ենթարկվածի, դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, վարորդների ու մահացածի ինքնությունը պարզվում է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Զ․ Ա․-ն է։
Կրկնակի վրաերթ․ հետիոտնը մահացել է, առաջինը վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը՝ փախել










