«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «իրական Հայաստանի գաղափարախոսությանը»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ավելին, կառավարությունը պետք է դրա դեմ կոնկրետ գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։
«Մեր հետևությունն այն է, որ այս ամենով հանդերձ եթե խոսում ենք անվտանգության համապարփակության ու դիմակայունության, անվտանգության երաշխիքների մասին, մենք պետք է արձանագրենք մի բան՝ անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը։ Ուրիշ որևէ գործոն չկա, որ կարող է երաշխավորել խաղաղություն»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ կարևոր է պատասխանել հարցին՝ այսքան խաղաղության մասին խոսելով, «ինչո՞ւ ենք զուգահեռաբար խոսում Հայաստանի Զինված ուժերի ու բանակի զարգացման մասին»։
«Կա կարևոր և խորքային պատճառ՝ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը ինքնին կարող է բոլոր գործոններից դուրս պարզապես գայթակղիչ լինել ագրեսիայի համար։
Մեր ընկալմամբ, բանակը գործելու է միայն ու միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության տրամաբանության ներքո»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։










