Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել. Նաիրա Զոհրաբյան


Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել. Նաիրա Զոհրաբյան
Հունիս 16 00:26 2021

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել: Հոկտեմբերի 10-ին մեր զոհերի թիվը մի քանի հարյուր էր, Շուշին ու Հադրութը մերն էին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Միքայել Մինասյանը հերթական փաստաթուղթն է հրապարակել: Շշմելու է: Զարհուրելի է:

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել: Հոկտեմբերի 10-ին մեր զոհերի թիվը մի քանի հարյուր էր, Շուշին ու Հադրութը մերն էին:

Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում` սպառնալով իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով։

Իր ագրեսիվ փոքրամասնությանը եւս մի մարտի 1-ի «զարյադկա» տալով։

Գորինի Հերոստրատը մի միտք էր անընդհատ կրկնում`մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»,- գրել է նա:



loading...