Տիգրան Արզաքանցյանը կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը


Տիգրան Արզաքանցյանը կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը
Հունիս 11 00:32 2021

ՀԴԿ նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանն Aravot.am-ին փոխանցեց, որ իրենք բողոքարկելու են ԿԸՀ-ի այսօր կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն այսօր մերժեց ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը`վերջին չորս տարին ՀՀ-ում բնակվելու մասին փաստաթղթերում անճշտությունների պատճառով: Մեր զրուցակիցն ասաց՝ սահմանված եռօրյա ժամկետում դիմումը կներկայացնեն դատարան. թիմում մարտական են տրամադրված, քարոզարշավն էլ շարունակելու են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


 



loading...