Ավտովթար Գեղարքունիքում․ 4 տուժածները հիվանդանոցում են


Ավտովթար Գեղարքունիքում․ 4 տուժածները հիվանդանոցում են
Սեպտեմբեր 12 20:39 2026

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։