Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել


Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել
Սեպտեմբեր 14 17:32 2026

ԴԱՀԿ ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել։ Լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:

Վերջիններս ձերբակալվել են»,-հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Aysor.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է: