Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է ծծմբական թթվի արտահանումը։ Համապատասխան որոշումը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն է ստորագրել։
«Ստորագրվել է Ռուսաստանից ծծմբական թթվի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին հրամանագիր։ Որոշման նպատակն է արդյունաբերական ձեռնարկություններին և հանքային պարարտանյութեր արտադրողներին այս քիմիական նյութի կայուն մատակարարումն ապահովելը»,- հաղորդել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Սահմանափակումն ուժի մեջ է մտնելու որոշման պաշտոնական հրապարակումից 10 օր անց և գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։










