/Նիկոլ Փաշինյանը գերեվարված շիրակցիների հարազատների հետ փակ հանդիպմանը ներկայացել է հարբած, հանդիպումն արդյունք չի տվել


/Նիկոլ Փաշինյանը գերեվարված շիրակցիների հարազատների հետ փակ հանդիպմանը ներկայացել է հարբած, հանդիպումն արդյունք չի տվել
Հունիս 10 19:05 2021

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարազատներին, որը մեկ բառով բնորոշելու դեպքում կարել է ասել՝ խայտառակ հանդիպում։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը նշել է, որ հանդիպումը եղել է փակ, որը տեւել է շատ կարճ։ Այն արդյունք չի տվել, ավելին՝ Փաշինյանը հարբած է եղել, իսկ ծնողները լրջագույն ձևով են տրամադրված եղել, անգամ առաջարկ են արել, որը մերժվել է։

Մասնավորապես, հարազատները առաջարկել են համաձայնություն տալ՝ մանդատ տրամադրել Բորիս Ավագյանին՝ բանակցություններ վարելու՝ ցմահ դատապարտված երկու սիրիացիներին փոխանակելու Բաքվում պահվող հայ տղաների մի խմբի հետ, սակայն Փաշինյանը նշել է, որ Բաքուն վարձկաններին չի ուզում։

«Հարբած եկել է հանդիպել ծնողների հետ։ Ահավոր հարբած, ծնողները հարց են տվել, թե ինչո՞ւ երկու սիրիացի ահաբեկիչներին չեք տալիս, որ Բորիս Ավագյանը բանակցություններ վարի ՌԴ միջնորդությամբ, ահաբեկիչներին փոխանակի մի խումբ տղաների հետ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Բաքուն նրանց չի ուզում։ Հարցին, թե «Բաքուն պետք է ուզի՞, որ դու ֆայմես քայլեր ձեռնարկես, որ հնարավոր տարբերակով մեր տղաներին ամեն գնով բերես», ասել է՝ մենք կքննարկենք ու ձեզ տեղյակ կպահենք։ Այդքանն է եղել և այնտեղից ախրանան իրեն հարբած վիճակում տարել է»,- պատմել է Ավագյանը։



loading...