Իսլանդիայում հսկայական հրաբուխ է ժայթքել. իշխանությունները հայտնում են տուժածների մասին


Իսլանդիայում հսկայական հրաբուխ է ժայթքել. իշխանությունները հայտնում են տուժածների մասին
Ապրիլ 7 21:50 2021

2021 թ. մարտին Իսլանդիան ցնցվեց այն լուրից, որ Ռեյկյանես շրջանում արթնացել է Ֆահրադալսֆյադլ հրաբուխը և ժայթքել: Պետական օդեևութաբանական ծառայությունը հանգստացրեց տեղի բնակիչներին և վստահեցրեց, որ հրաբուխը վտանգ չի ներկայացնում: հսկան քնած էր շուրջ 800 տարի, իսկ այժմ դրանից լավա է դուրս ժայթքում խառնարանից մինչև 1 կմ հեռավորության վրա: Վտանգը բնակավայրերին չի հասնի, այդ իսկ պատճառով զգուշացումներ տրվել է միայն ավիացիայի ոլորտին. հրաբխի վրայով թռիչքներն այժմ արգելվում են: 

Սակայն մարդկանց առողջության համար բնության նման երևույթը օգտակար չի կարող լինել. հրաբխի ժայթքման հետևանքով արտանետվում են թունավոր գազեր: Դրանց խտությունը, բարեբախտաբար, նվազեցնում են ուժեղ քամիները: 

 

 

Տեղի լրատվականները ժայթքումից անմիջապես հետո տվյալներ հրապարակեցին տուժածների մասին: Սակայն տուժելու  պատճառը հրաբուխը կամ դրա թունավոր գազերը չէին: Գիտնականներն ու օդերևութաբանները բնակչությանը զգուշացրել էին հրաբխին մոտենալու դեպքում անխուսափելի վտանգների մասին:

Սակայն զգուշացումներն անտեսվել էին, քանի որ բնության երևույթը հազվագյուտ էր և շատ էր հետաքրքրում մարդկանց: Վերջիններս անպայման ցանկանում էին ականատես լինել ժայթքմանն ու լուսանկարներ անել: Մարտի 21-ին օդերևութաբանները զգուշացրին ուժգին քամիների և թաց ձյան մասին այն շրջանում, որտեղ գտնվում է հրաբուխը: 

 

 

Հենց եղանակային պայմաններն էլ պատճառ դարձան, որ որոշ մարդիկ անհետանան: Օպերատիվ հետախուզական գործողությունների ընթացքում պարզ դարձավ, որ հրաբխի շուրջ կայանած 14 ավտոմեքենա սպասում է իրենց սեփականատերերին: Փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում տեղանքում: 

Ժայթքումից հետո երրորդ օրը հրաբխի ակտիվությունը նվազել է: Լավայի շատրվաններ ու հրաբխային մոխիր այլևս չկա: Որպեսզի բնակիչները կարողանան բավարարել իրենց հետաքրքրությունն անվտանգ եղանակով՝ Իսլանդիայի իշխանությունները հրաբխի շրջակայքում օնլայն տեսախցիկներ են տեղադրել և բացհասանելիություն նախատեսել դրանց: Պարզվում է, սակայն, անտեսելով վտանգը՝ սեփական ձեռքով լուսանկարներ անել ցանկացողներն ավելի շատ էին: