Վրաստանի արևմուտքի թեմերից մեկում ծեծկռտուքի ժամանակ մարդիկ ընկել են երկրորդ հարկից (տեսանյութ)


Վրաստանի արևմուտքի թեմերից մեկում ծեծկռտուքի ժամանակ մարդիկ ընկել են երկրորդ հարկից (տեսանյութ)
Մարտ 9 00:40 2021

Արդեն մի քանի օր է, ինչ կրքերը եռում են վրացական Մարթվիլիի Չկոնդիդի թեմում. հակամարտությունն այսօր ուժային բնույթ է ստացել, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Մի կողմից թեմի միջև և մյուս կողմից հոգևորականության և հավատցյալների առճակատումը սկսվել է այն բանից հետո, երբ Չկոնդիդիի և Մարթվիլիի թեմի նոր առաջնորդ Ստեֆանեն կասեցրել է նախկին առաջնորդին համակրող 2 հոգևորականի` ծեսեր անցկացնելու իրավունքը:

Հավատացյալների մի մասը պաշտպանել է կարգազուրկ եղած հոգևորականներին: Վրացական հեռուստաալիքների հաղորդմամբ, եկեղեցու սպասավորների և աշխարհիկ հասարակության միջև հարաբերությունների պարզաբանման ժամանակ, որը տեղի էր ունենում պատշգամբում, փլվել է փայտե բազրիքը, և մարդիկ վայր են ընկել: Մոտ 10 մարդ տուժել է, այդ թվում ՝ լրագրողներ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: