Թե՛ ՔՊ-ի, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից միմյանց հասցեին հնչել են շատ սուր արտահայտություններ, բայց համերաշխությունը ձևավորվում է այն սուբյեկտների միջև, ովքեր կոնֆլիկտ ունեն, ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
Հարցին՝ գործա՞րք է տեղի ունեցել, որպեսզի Առուշանյանը պահի իր պաշտոնն ու ազատվի քրեական գործերից, պատգամավորը պատասխանեց, որ «դա կատարյալ աբսուրդի ժանրից է»։










