«Լենինը դագաղում շուռ է գալիս». Գյումրիում անիշխանություն է, քաղաքապետարանի էջով կոմունիստական հայտարարություններ են տարածվում. Բաղդասարյան


«Լենինը դագաղում շուռ է գալիս». Գյումրիում անիշխանություն է, քաղաքապետարանի էջով կոմունիստական հայտարարություններ են տարածվում. Բաղդասարյան
Սեպտեմբեր 15 12:21 2026

Այն իրավիճակը, որը կա Գյումրիում, ահագնացող է, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Գյումրիում ունենք անիշխանություն։ Այն մարդիկ, ովքեր այս պահի դրությամբ փաստացիորեն քաղաքն են կառավարում, այդ կառավարումը ձախողել են։ Արտահերթ ընտրությունները հրամայական են, բայց միայն օրինական ճանապարհով։ Այս գործընթացը պետք է ավարտ ունենա, իրավական ինչ-որ վիճակ պետք է գտնվի»,-հավելեց նա։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Գյումրիում իշխանափոխություն է հարկավոր. «Ցավով եմ տեսնում, թե ինչ է կատարվում։ Առաջարկում եմ մի պահ հետևել, թե ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանի էջում։ Այնտեղ տարածվում են կոմունիստական կուսակցության հայտարարությունները, կարծում եմ՝ Լենինը դագաղում շուռ է գալիս»։