Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Նյու Յորքում՝ այս ամիս։
«Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում»,- լրագրողներին ասաց Միրզոյանը։
Նա, սակայն, նշեց, թե վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։










