Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes-ը, Hyudai Sonata–ն Toyota Camry-ն․ կան տուժածներ


Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes-ը, Hyudai Sonata–ն Toyota Camry-ն․ կան տուժածներ
Հունվար 25 19:48 2021

Հունվարի 25-ին, ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․), «Hyudai Sonata» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1988 թ․) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժած Ա․Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մյուս տուժածի՝ Լ․Մ․-ի հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:



loading...