ՌԴ-ում հարսանիքի ժամանակ սպանել են փեսացուին և նրա եղբորը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններին (տեսանյութ)


ՌԴ-ում հարսանիքի ժամանակ սպանել են փեսացուին և նրա եղբորը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններին (տեսանյութ)
Հունվար 24 00:02 2021

Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ հյուրերից մեկը մահացու հրազենային վնասվածք է հասցրել փեսացուին և նրա եղբորը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններին։ Սպանության մեջ կասկածվում է նրանց ընկեր Վլադիմիր Դևյատաևը: Նա արդեն ձերբակալվել է:

 
 

31-ամյա Դևյատաևը բնակվում է Մոսկվայի մարզում։ Նա վաղուց ընկերական հարաբերությունների մեջ է 36-ամյա Ֆիլիպ Կորդինյանի և, հնարավոր է, նրա եղբոր՝ Ռադիկի հետ։

 

Որոշ տվյալներով ՝ Կորդինյան եղբայրները զբաղվել են բիզնեսով։

Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, սպանվածները ծագումով Մոլդովայից էին՝ 36-ամյա փեսացուն՝ Ֆիլիպ Կորդինյանը, ու նրա եղբայրը՝ 34-ամյա Ռադիկ Կորդինյանը։ Երկուսն էլ ՌԴ քաղաքացիություն ունեին: