«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի՝ մի քանի հարյուր մլն դոլարի հասնող սեփականությունն օրինական է, ես ուղիղ կոչ եմ անում դուրս գալ և հեղափոխություն անել։ Որովհետև մեր քաղաքական կամքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով․
«Ռոբերտ Քոչարյանի կոշիկով հայրենիք է ազատագրվել, ի տարբերություն որոշների պադավատներով, որ հայրենիք է կորսվել։ Հետո՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ դատարանն է, ո՛չ էլ վերին ատյանն է, որ այս ամբիոնից կանգնած որոշում կայացնի՝ ում գույքը՝ ոնց է։Թո՛ղ մի հատ իրանց մեջ հարցերի շուրջ վերջնական հանրագումարի գան, հետո անդրադառնան մնացած հարցերին։ Գիտեք, շատ բազարներ կան, մի քանի տարվա մեջ այնքան փող է փռացել, որ արդեն բանը իրար միս ուտելու է հասել»։
Ինչ վերաբերում է քարտեզներին , ապա պատգամավորն ընդգծեց,որ քարտեզները չեն դրվել հիմք գրավոր որևէ տեղ, որ Ադրբեջանին երբ պետք լինի՝ «դեմ տան» հայկական կողմին, ինչպես՝ Կիրանցում։ Նույնը չի կարող ասել հայկական կողմի պարագայում։










