Հունվարի ընթացքում Գեղարքունիքի մի շարք համայնքներում կմիացվեն էլեկտրաշչակները


Հունվարի ընթացքում Գեղարքունիքի մի շարք համայնքներում կմիացվեն էլեկտրաշչակները
Հունվար 13 19:35 2021

Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գյուղ Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի, Երանոս, Ծակքար, Վարդենիս, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սևան համայնքներում կանցկացվեն ուսումնական վարժանքներ՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվեն էլեկտրաշչակները:

Խնդրվում է նշված համայնքների բնակիչներին խուճապի չմատնվել:

Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը։

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան»:



loading...