Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նևերլենդ» կալվածքը վաճառվել է 22 մլն դոլարով (լուսանկարներ)


Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նևերլենդ» կալվածքը վաճառվել է 22 մլն դոլարով (լուսանկարներ)
Դեկտեմբեր 25 23:29 2020

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նևերլենդ» կալվածքը վաճառվել է 22 մլն դոլարով, հաղորդում է The Guardian-ը։

Կալիֆոռնիայում գտնվող կալվածքը ձեռք է բերել Ջեքսոնի նախկին ընկեր, միլիարդատեր Ռոն Բարկլը։ Նշվում է, որ գործարքի գումարը կազմել է 22 մլն դոլար։

Ժամանակին Ջեքսոնն այն ձեռք էր բերել 19,5 մլն դոլարով և անվանակոչել «Նևերլենդ» (Neverland)․2015 թվականին կալվածքը գնահատվում էր 100 մլն դոլար:

 

Ամերիկացի երաժիշտը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ թմրանյութերի գերդոզավորման պատճառով:

 

Michael Jackson's Neverland Ranch sells for $22MMichael Jackson's Neverland Ranch reportedly sells for $22m | Michael  Jackson | The Guardian