Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Մոսկվայում ԼՂ հարցով պայմանավորվածությունները քննարկելու համար


Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Մոսկվայում ԼՂ հարցով պայմանավորվածությունները քննարկելու համար
Դեկտեմբեր 3 17:44 2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության շրջանակում պայմանավորվածությունների իրականացումը: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ժամանակ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային խնդիրները, երկկողմ կապերի ողջ համալիրը: Անկասկած, հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական աջակցության ցուցաբերմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաարգելափակմանը, այդ թվում համաձայնությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու ռուսական միջգերատեսչական պատվիրակությունների այցի արդյունքներով»,-ասել է նա: