«Պահանջում ենք բաց և հրապարակային դատավարություն»․ Վաղը կկայանա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը


«Պահանջում ենք բաց և հրապարակային դատավարություն»․ Վաղը կկայանա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը
Սեպտեմբեր 17 21:26 2026

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը։ 

Վաղը` սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Կենտրոնի դատարանում (Տիգրան Մեծի 23/1) տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։

«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, իրավապաշտպաններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հետևել դատական գործընթացին։

Պահանջում ենք բաց և հրապարակային դատավարություն»,- հայտնում են «Մայր Հայաստան» շարժումից