Ադրբեջանը Ֆիզուլի քաղաք է հրավիրել 120 օտարերկրյա դեսպանների, միջազգային փորձագետնեի և ի ցույց է դրվել քաղաքի իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը


Ադրբեջանը Ֆիզուլի քաղաք է հրավիրել 120 օտարերկրյա դեսպանների,  միջազգային փորձագետնեի և ի ցույց է դրվել քաղաքի իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը
Նոյեմբեր 23 11:19 2020
Կոչով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պատկան մարմիններին; Ալիևի վարչակազմը այսօր լծվել է միջազգային հարնությանը իբր Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Այսօր Ֆիզուլի քաղաք են հրավիրել 120 օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչների, միջազգային փորձագետնեի և ի ցույց է դրվել քաղաքի իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը։ Հասկանալի է, որ մարդկության դեմ առերևույթ ծանրագույն հանցագործություններ կատարած և դեռևս անպատիժ մնացած Ալիևը ընտրել է «հարձակումն ամենալավ պաշտպանությունն է», միջազգային հանրությանը պաշտոնապես հասցնելու հնագույն հնարքը: Միջազգային հանրությունը, լինելով իներտ պատերազմը կանխելու և դադարեցնելու հարցում, անչափ հետևողական ու բարեխիղճ հետևում է Ալիևի հեռու գնացող նպատակներին: Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ քայլերը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների «իրավաչափ» հիմքեր ստեղծել՝ դրանից բխող հետևանքներով։Վերոհիշյալից ելենլով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պատկան մարմինները այսօր ևեթ մինչև Արցախի Հանրապետության պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները սկսելը, պետք այդ նույն օտարերկրյա դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչներին և միջազգային փորձագետներին շտապ հրավիրի Արցախ և Հայաստան և տեղում ցույց տա և արձանագրի Ադրբեջանի կողմից ավերված բնակելի թաղամասերը,դպրոցները, մշակույթային և եկեղեցական կառույցները, ենթակառուցվածքները, բոլոր ավերածությունները, հանձնված գյուղերը և քաղաքները ,որպեսզի վերականգնումից հետո այլևս չկորսվի այդ ամենը ցույց տալու հնարավորությունը: Եթե այսօր այդ ամենը չարձանագրվի և պատշաճ մակարդակով չհակզդվի Ադրբեջանի նախաձեռնած քայլերին, վաղը ևս տանուլ կտանք այդ ճակատում և Հայաստանին Ադրբեջանի կողմից ներկայացված այսպես կոչված վնասի փոխհատուցումը ստիպված ենք փոխհատուցել Հայաստանի Հանրապետության տարծքի մի մասով որին ձգտում է Արդբեջանը: Ուշքի եկեք իշխանություններ ժամանակը գնում է ի վնաս մեր օգտին:
Нагорный Карабах. Как выглядит столица непризнанной республики после обстрелов: фото



loading...