Պինդ մնացեք, ուժեղ մնացեք, որ ունենանք այն վերջնարդյունքը, որի համար համախմբվել ենք. «Ուժեղ Հայաստանի» անդամ


Պինդ մնացեք, ուժեղ մնացեք, որ ունենանք այն վերջնարդյունքը, որի համար համախմբվել ենք. «Ուժեղ Հայաստանի» անդամ
Հունիս 13 23:16 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը դատապարտում է ՔՊ-ականների պահվածքը. իրենց դեմ քվեարկած կես միլիոնից ավելի մարդկանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելը.

«Սա անընդունելի պահվածք է, պետք է առավելագույնս դատապարտելի լինի։

Այս 8 տարիների ընթացքում Փաշինյանն իր խոսույթով պառակտել է ազգին, փորձել է մասերի բաժանել, բայց մենք դա կանգնեցնելու ենք։

Մեր պայքարը շարունակվում է։ Այն կես միլիոնից ավելի քաղաքացիները, ովքեր դեմ են արտահայտվել Փաշինյանին, ապացուցել են, որ կանգնած են ուժեղ, ադեկվատ ղեկավար ունենալու գաղափարի կողքին» ,- ասել է Գևորգյանը՝ կոչ անելով չհուսահատվել, չհուսալքվել, պինդ մնալ՝ մինչև պայքարի վերջնարդյունքին հասնելը։