«Շուշին հրթռիակոծել են շատ ավելի հզոր զենքով, քան «Սմերչն» է». ռուսական տելեգրամյան ալիքը լուսանկարներ է հրապարակել ռմբակոծված քաղաքից


«Շուշին հրթռիակոծել են շատ ավելի հզոր զենքով, քան «Սմերչն» է». ռուսական տելեգրամյան ալիքը լուսանկարներ է հրապարակել ռմբակոծված քաղաքից
Հոկտեմբեր 22 19:01 2020

SKmilitary diary Telegram-ալիքի հեղինակը լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով Շուշիի մշակութային կենտրոնին հասցված հարվածի հետևանքները՝ նշելով, որ հրթիռակոծման ժամանակ այնտեղ խաղաղ բնակիչներ են եղել, որոնց թվում՝ ծերեր և երեխաներ:

«Նախքան եկեղեցուն հարվածելը, Ադրբեջանը հարված է հասցրել ոչ պակաս կարևոր «ռազմավարական կառույցի»՝ Շուշիի մշակութային տան ուղղությամբ, որտեղ ռմբակոծություններից պատսպարվել էին խաղաղ բնակիչները: Դատելով այն փաստից, թե ինչպես են ցրիվ եկել տանիքի տարրերը տարածքով մեկ, իսկ արկը՝ խոցել բետոնե սյունն ու նկուղային հարկը, դա ակնհայտորեն շատ ավելի հզոր զենք է եղել, քան «Սմերչը»»,- գրել է հեղինակը: