Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից պրոթեզարան,որը կծառայի մեր հերոսներին․ Ա․ Մուրադյան


Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից պրոթեզարան,որը կծառայի մեր հերոսներին․ Ա․ Մուրադյան
Հոկտեմբեր 18 00:03 2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի մեր հերոսներին։
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած ՊՐՈԹԵԶԱՐԱՆ, որը կծառայի մեր հերոսներին։
 
Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը:
Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը»,- գրել է նա: