Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Սեպտեմբեր 1 21:58 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 803, մահացության ցուցանիշը՝ 297:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 14 803

2. Ռուսաստան – 6852

3. Իրան - 4478

4. Ադրբեջան – 3602

5. Թուրքիա – 3216

6. Վրաստան – 379

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 297

2. Իրան – 257

3. Ռուսաստան – 119

4. Թուրքիա –76

5. Ադրբեջան – 53

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 1-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 97, մահվան՝ 2 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 43 878 է, մահվան դեպքերինը՝ 1149:

Մեկ օրում առողջացածների թիվը 634 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 356, փաստացի բուժվողներինը՝ 4373 (մեկ օրում նվազել է 539-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 14-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան: