ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ալյասկա, որտեղ նա բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Պուտինը առաջին ռուս առաջնորդն է, որը այցելում է Ալյասկա։
Առաջնորդները կհանդիպեն Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Բանակցությունները կսկսվեն նեղ կազմով։ Այնուհետև առաջնորդներին կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները։ Նախատեսվում է, որ ընդլայնված կազմով բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով, որից հետո Պուտինը և Թրամփը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն՝ գագաթնաժողովի արդյունքները ամփոփելու համար։
Կրեմլի տվյալներով՝ Պուտինի և Թրամփի հանդիպման կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Նրանք նաև կանդրադառնան խաղաղության և անվտանգության ապահովման ավելի լայն խնդիրներին, ինչպես նաև արդիական և ամենահրատապ միջազգային և տարածաշրջանային հարցերին։ Առաջնորդները կարծիքներ կփոխանակեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Մոսկվան կարծում է, որ այն ունի հսկայական և մինչ այժմ չօգտագործված ներուժ։