Մոսկվայում 27-ամյա հայաստանցի Հայրիկ Երվանդյանին դատապարտել են 12 տարվա ազատազրկման


Մոսկվայում 27-ամյա հայաստանցի Հայրիկ Երվանդյանին դատապարտել են 12 տարվա ազատազրկման
Օգոստոս 13 22:54 2025

Մոսկվայում 27-ամյա հայաստանցի Հայրիկ Երվանդյանին դատապարտել են 12 տարվա ազատազրկման։

 

Նա մեղադրվում էր գործարար Հովհաննես Քամարյանի վրա։

62-ամյա տղամարդու սպանությունը կատարվել է 2022 թվականի հունիսի 2-ին Մոսկվայում՝ Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող «Սեյջի» ռեստորանի մոտակայքում։

 

Հայրիկ Երվանդյանը ընդունել է մեղքը, սակայն պնդել է, որ պատվիրատու չի ունեցել և հաշվեհարդար է տեսել Քամարյանից, քանի որ վերջինս իրեն սպառնացել է։