Ամերիկուհին իսկական ադամանդ է գտել Արկանզասի նահանգային պարկում։ Այս մասին հաղորդում է Independent-ը։
Նյու Յորքի բնակիչ Միշեր Ֆոքսը ցանկանում էր կատարյալ նշանադրության մատանի և գնացել էր Արկանզասի հայտնի «Ադամանդների խառնարան» պարկ՝ այնտեղ համապատասխան քար գտնելու նպատակով։
Նա այնտեղ մնացել էր երեք շաբաթ, մինչև վերջին օրը գետնին նկատեց մի փայլուն առարկա, որը նման էր սարդոստայնի։ Ոտքով հարվածելուց հետո Միշերը հայտնաբերել է 2.3 կարատ քաշով իսկական սպիտակ ադամանդ։ Գտնելու պահին կինը այնքան ցնցված է եղել, որ ծնկի է իջել՝ սկզբում լաց լինելով, ապա ուրախությունից ծիծաղելով։
«Ես երբեք իսկական ադամանդ չէի պահել ձեռքերումս և հաստատ չգիտեի, որ այն ադամանդ է, բայց դա «ամենաադամանդե» ադամանդն էր, որ երբևէ տեսել էի»,-ասել է նա։
Պարկի պաշտոնյաները հաստատել են, որ այն հազվագյուտ թանկարժեք քար էր, որի արժեքը մոտ 27,000 դոլար էր։ Ամերիկուհին ադամանդն անվանեց Fox-Balloo՝ իր և իր զուգընկերոջ ազգանունների անունով։ Այն այժմ կլինի մատանու կենտրոնական զարդը, որը նրա սիրեցյալը խոստացել էր նվիրել իրեն, եթե նա հասնի իր նպատակին։